Ինչ է սեռավարակը?

Սեռավարակը դա հիվանդություն (հայտնի է որպես վեներական հիվանդություն) է, որը կարող է փոխանցվել մի մարդուն մյուսից սեռական հարաբերությունների ժամանակ: Անկախ սեռական հարաբերության տեսակից (հեշտոցային, անալ, թե օրալ) սեռավարակներով վարակվելու ռիսկն առկա է:

Հայտնի են ավելի քան 20 տեսակ սեռավարակներ: Առավել տարածված են սիֆիլիսը, գոնորեան, խլամիդիոզը, սեռական օրգանների գորտնուկները և կանդիդոզը: Սեռավարակների շարքին են դասվում նաև քոսը, վիրուսային հեպատիտ B-ն և C-ն:

Իհարկե սրանցից յուրաքանչյուրի մասին առանձին-առանձին և մանրամասնորեն կխոսենք ընթացքում:

Posted in Սեռավարակներ | Tagged , , , , , , , , , | Leave a comment

Ողջույն բոլորին!!!

Ողջույն:

Վերջապես համարձակվեցի…համարձակվեցի բացել իմ բլոգը: Վաղուց էի ուզում բլոգ բացել, սակայն մտածում էի, որ ասելու բան չունեմ: Սակայն հիմա ունեմ:

Արդեն երկու ամիս է աշխատում եմ  “Ուսուցում հանուն առողջության պահպանման” ՀԿ-ում: ՀԿ-ն գործունեությունը կայանում է մարդկանց իրազակելու սեռավարակների, ՄԻԱՀ/ՁԻԱՀ-ի, դրանց փոխանցման ուղիների, ինչպես նաև դրանցից խուսափելու ուղիների մասին:

Իսկ ես, որպես ՀԿ-ի մի մասնիկ, կփորձեմ նույնն անել բլոգի միջոցով: Հուսով եմ բլոգում տեղադրված նյութերը, քննարկումները օգտակար և հետաքրքիր կլինեն:

Կարծում եմ շատերդ բազմիցս լսած և կարդացած կլինեք սեռավարակների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ նյութեր: Ուստի, չձանձրացնելու համար բացի տեսական նյութերից կփորձեմ բլոգում դնել տարբեր պատմություններ և այլ հետաքրքիր նյութեր:

Հարգանքներով` Outreach:)

| Tagged , , , , , | Leave a comment